Սիզախոտ. ՀՀ Բույսեր

Սիզախոտ (լատ.՝ Phleum), կատվաձետ, ճիլ, ֆլեոն, տիմոֆեեվկա, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ սիզախոտ մարգագետնային (Ph.pratense), սիզախոտ տափաստանային (Ph.phleoides), սիզախոտ ալպիական (Ph.alpinum), սիզախոտ հուրանավոր (Ph.panikulatum)։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետնատափաստանային, հետանտառային, ենթալպյան գոտիներում, չոր և խոնավ հողերում և այլն։

Կառուցվածքը
Կոճղարմատը կարճ է։ Ցողունը հիմնականում կանգուն է, սնամեջ, բարձրությունը՝ 20-155 սմ։ Տերևները նշտարաձև են, սրածայր, խորդուբորդ եզրերով, բաց կանաչավուն։ Ծաղկաբույլը հասկանման հուրան է։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը բարակ, կաշեկերպ ծաղկիկային թեփուկի մեջ պարփակված ձվաձև հատիկ է։ Արժեքավոր կերաբույս է։ ՀՀ-ում շրջանացված են Կրասնոդարի 1 և Ստեփանավանի տեղ. սորտերը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում