Հալվե. ՀՀ Բույսեր

Հալվե կամ ալոե (լատ.՝ Aloe), թաղաղուազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանների ցեղ։ Ընդգրկում է մոտ 500 տեսասկ։ Նախկինում Հալվեն պատկանում էր Aloaceae կամ Asphodelaceae[1] ընտանիքին։

ՀՀ-ում աճեցվում է ՀՀ ԳԱԱ Երևանի բուսաբանական այգում, Արմավիրի մարզում։ Սենյակային պայմաններում աճեցվում է Հալվե ծառանմանը (A. arborescens)։

Կենսաբանական նկարագիր

Տերևները հերթադիր են, հյութալի, մսալի՝ մոմաշերտով պատած, եզրերը՝ փշոտ։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները հիմնականում խողովակավոր կամ նեղ զանգակաձև են՝ կարմիր, նարնջագույն, դեղին։ Պտուղը տուփիկ է։ Բազմանում է սերմերով ու վեգետատիվ ճանապարհով։

Նշանակություն և կիրառում

Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվե (A. arborescens), որն արժեքավոր դեղաբույս է։ Տերևները և թուրմը պարունակում են ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ։ Պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսաղիքային համակարգի, աչքի, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, ճառագայթային վնասվածքների և այլ դեպքերում։

Հալվեի հյութն օժտված է բակտերիասպան և բակտերիաների աճը կասեցնող հատկություններով։ Օգտագործվում է այրվածքների, սնուցող, խոցերի, վարակված վերքերի, թարախակույտերի և այլ հիվանդությունների դեպքերում։

Հալվեն աճեցվում է ՀՀ ԳԱԱ Երևանի բուսաբանական այգում և Արմավիրի մարզի որոշ տնտեսություններում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում