Քրքում. ՀՀ Բույսեր
Քրքում չիգտամ, զաֆրան, (լատ.՝ Crocus), հիրիկազգիների ընտանիքի բազմամյա պալարակոճղեզավոր, անցողուն խոտաբույսերի ցեղ։
Տարածվածություն
Տարածված է գրեթե բոլոր մարզերում (միջին գոտուց մինչև ալպյան մարգագետիններ)։ Աճում է անտառի բացատներում, կանաչապատ լանջերին, թփուտներում, գետահովիտներում, վարելահողերում և այլն։
Բուսաբանական նկարագրություն
Տերևները բազմաթիվ են, արմատամերձ, նեղ գծաձև, զարգանում են հիմնականում ծաղկման շրջանում կամ ծաղկումից հետո։ Ծաղիկները մեկական են (հազվադեպ՝ 2-3-ական), հիմքում՝ ձուլված, թաղանթային, երկսեռ, բաց վարդագույն, վարդամանուշակագույն, բաց մանուշակագույն։ Հրաշալի Քրքումը ծաղկում է սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ Ադամի Քրքումը՝ մարտ-մայիսին։ Ծաղկապատը ձագարաձև է, որը վերածվում է խողովակի։ Սպիները վառ նարնջագույնեն (դրանցից ստացվում է «զաֆրան» ներկանյութը)։
Նշանակություն
Գեղազարդիչ և համեմունքային բույս է։
Բազմացում
Բազմանում է պալարակոճղեզներով, պալարաբողբոջներով և սերմերով։