Սև պղպեղ. ՀՀ Բույսեր
Պղպեղ սև (անգլ.՝ piper nigrum), պղպեղագգիների ընտանիքի պղպեղի ցեղի բազմամյա, մագլցող բույս։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը կիսափայտացած, բարակ, ճկուն (երկարությունը 10-12), հանգույցներում առաջացող օդային ադվենտիվ արմատներով։ Տերևները պարզ են, ձվաձետ, հաստակեղեն, հերթադիր։
Ծաղիկները՝ մանր, մոխրադեղնագույն կամ սպիտակ, հավաքված ծաղկաբույլում։
Պտուղը կլորավուն, միասերմ կորիզապտուղ է (3-5 մմ տրամագծով), գույնը՝ կանաչ, հասունանալիս կարմրում Է, չորանալիս՝ սևանում։
Բույսը միատուն Է, վայրի վիճակում՝ երկտուն։ Սերմերով բազմանալիս ծաղկում է 3-4-րդ տարում, վեգետատիվ եղանակով՝ 5-6-րդ ամսում։ Ծաղկումը ռեմոնտանտ Է, պտուղը հասունանում է 5-10 ամիս հետո։
Հայրենիք
Հայրենիքը Հնդկաստանն Է։ Մշակվում է Հարավ-Արևելյան Ասիայի, Արևելյան Աֆրիկայի, Ամերիկայի արևադարձային շրջաններում։ ԽՍՀՄ-ում աճեցվում է ջերմատներում։
Մեկ բույսի բերքատվությունը 0,6-1,5 կգ Է։ Բույսը երաշտադիմացկուն չէ։ Լավ է աճում բերրի, խոնավ, ցամաքեցված հողերում։
Քիմիական կազմ
Պարունակում է պիպերին ալկալոիդ և եթերայուղեր։ Օգտագործվում է որպես համեմունք խոհարարության և սննդի արդյունաբերության մեջ։