Պղպեղ. ՀՀ Բույսեր

Պղպեղ կամ Տաքդեղ (լատ.՝ Piper), մորմազգիների ընտանիքի ուտելի մշակաբույս։

Պղպեղի տարատեսակները
Պղպեղը պատկանում է մորմազգիների ընտանիքին (պտուղները խոշոր և գունավոր են), ունի մոտ 700 տեսակ, որոնցից մի մասը աճեցվում է պտուղներից կծու համեմունքներ պատրաստելու նպատակով, օրինակ՝

  • Սև պղպեղ - տեսակ Piper nigrum.
  • Երկար պղպեղ - տեսակ Piper longum.

Հետաքրքիր փաստեր պղպեղի մասին
Պղպեղը Ամերիկայից Եվրոպա է բերել Քրիստափոր Կոլումբոսը։ Մեքսիկայի տարածքում ապրող ացտեկները ևս ժամանակին սննդի մեջ ծեծած պղպեղ էին ավելացնում։ Հայրենիքում՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, նաև Ֆլորիդայում (ԱՄՆ) պղպեղը աճում է որպես վայրի բույս։ Դրանք բազմամյա ոչ խոշոր թփեր են՝ կարմիր, նարնջագույն, դեղին գույներով և արտաքին տեսքով միմյանցից տարբեր։

Բանջարեղենի պղպեղները, որոնց նաև անվանում են բուլղարական (չնայած որևէ կապ չկա այդ երկրի հետ), բավական տարածված են և վիտամիններով շատ հարուստ՝ B1, B2, PP և այլն։ Հատկապես կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունը ամենաշատն է։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում։ Դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղները հարուստ են բետտա-կարոտինով, որը նախապահպանում է սրտային հիվանդություններից և քաղցկեղի որոշ տեսակներից։ Բացի այդ, կարմիր պղպեղը մյուսների համեմատ ավելի քաղցր է և զգալի քանակությամբ պրովիտամին A է պարունակում։

Պտղին կծվություն է հաղորդում ալկալոիդային կապսաիցին նյութը։ Չոր կարմիր պղպեղում մոտ 2 տոկոս կապսաիցին կա։ Կծու կարմիր պղպեղը նաև A և C վիատմիններ, շաքար, սպիտակուց և հանքանյութեր է պարունակում, ուստի այն շատ օգտակար է։ Այս պղպեղում առկա կապսաիցինը բարելավում է արյան շրջանառությունը։

Կարմիր կծու պղպեղում պարունակվող ալկալոիդները նպաստում են օրգանիզմում սերոտոնինի սինթեզին, ինչի ազդեցությամբ ուրախության զգացողություն է առաջանում։ Այս պատճառով կծու պղպեղ օգտագործել խորհուրդ է տրվում ընկճախտի հակում ունեցող մարդկանց։

Ամենահայտնի կծու պղպեղներից մեկը՝ չիլին, նպաստում է կալորիաների այրմանը. այն խորհուրդ է տրվում նիհարել ցանկացողներին։ Ցանկացած ուտեստի մեջ մի քիչ չիլին մոտ 45 կալորիա է այրում։ Այն օգտագործվում է ախորժակը, արյան շրջանառությունը, մարսողությունը բարելավելու և տաքացնող քսուքներ պատրաստելու համար։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում