Դրախտավարդ. ՀՀ Բույսեր
Դրախտավարդ (լատ.՝ Hydrangea), հորտենզիա, քարբեկազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է շուրջ 80 տեսակ։ ՀՀ-ում մշակվում է ջերմատնայիև և սենյակային պայմաններում, հիմնականում՝ դրախտանման ծառանման (H. arborescens), դրախտավարդ խոշորատերեվ (H. macrophylla), դրախտավարդ հուրանավոր (H. paniculata), դրախտավարդ պարտեզային (H. hortensis) և այլ տեսակներ ու նրանց որոշ սորտեր։ Մշտադալար կամ տերևաթափ թուփ է, հազվադեպ՝ ծառ, բարձրձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հակադիր են, պարզ, սրածայր, օվալաձև, երբեմն՝ թաթանման, ատամնաեզր։ Վերին մակերեսը մուգ կանաչ է, ստորինը՝ բաց կանաչ։ Ծաղկաբույլը վահանաձև, հուրանաձև կամ գնդաձև հովանոց է, որի եզրային ծաղիկներն անսեռ են, խոշոր, իսկ կենտրոնինը՝ երկսեռ, մանր։ Ծաղիկները բազմերանգ են՝ սպիտակ, կարմիր, վարդագույն, կապույտ և այլն։ Թաղարներում մշակվող տեսակների մեծ մասը ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն։ Պտուղը 4-5-բնանի տուփիկ է։ Սերմերը մանր են, հաճախ՝ թևավոր։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. հուրանավոր բոլոր օրգանները պարունակում են ալկալոիղներ, ածխաջրեր, ֆլավոնիդներ, կումարին, կաուչուկ։ Բնափայտն ամուր է և սպիտակ, օգտագործվում է փայտամշակման արտադրություննում, ինչպես նաև թղթի արտադրության մեջ։