Ոլոռ. ՀՀ Բույսեր

Ոլոռը (լատ.՝ Pisum) բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 6-7 տեսակ։ Սննդի մեջ օգտագործվում են ինչպես ոլոռի հատիկները, այնպես էլ մատղաշ ունդերը։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

Ոլոռ բարձր (P. elatius), հանդիպում է Կոտայքի, Սյունիքի մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի) և Երևանի շրջակայքում, աճում է
թփուտներում, մարգագետիններում ու ցանքսերում,

  • Ոլոռ ցանովի (P. sativum), որն ունի 2 ենթատեսակ՝
  • Ոլոռ սովորական կամ ցանովի (P. sativum),
  • Ոլոռ դաշտային (P. arvense)

Մշակվում են Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը անկյունավոր է, փռվողկառչող, երբեմն՝ կանգուն, բարձրություն՝ 20 սմ - 2,5 մ։ Տերևները զույգփետրաձև են, ձվաձև, կլորավուն կամ երկարավուն տերևիկներով, վերջանում են բեղիկներով։ Ծաղկաբույլը ողկույզ է կամ կեղծ հովանոց, ծաղիկները՝ սպիտակ կամ կարմրամանուշակագույն երանգավորումներով։ Ծաղկում է հունիսի կեսերին։ Ինքնափոշոտվող է (սակայն չոր ու տաք պայմաններում փոշոտվում է նաև խաչաձև): Պտուղը սրաձև ունդ է, ուղիղ համրիչանման։ Սերմերը (3-10 հատ) ձվաձև են, կլորավուն, անկյունավոր, հարթ կամ կնճռոտ, տարբեր գույների։ Ցրտադիմացկուն է, խոնավասեր։

Քիմիական կազմ

Համեմատած այլ բանջարային մշակաբույսերի հետ՝ ոլոռը սպիտակուցային նյութերով ամենահարուստն է և սննդարժեքի տեսակետից գրավում է առաջին տեղերից մեկը։ Տարբեր տեսակներ բնակլիմայական տարբեր պայմաններում տարբեր քիմիական կազմ են ունենում, սակայն ոլոռի չոր նյութի մեջ սպիտակուցային նյութերը միջին հաշվով կազմում են մոտ 22-32%, շաքարները՝ 16-27%, օսլան՝ 10-31%, ճարպերը՝ 1,6-2%, թաղանթանյութը՝ 2-6%։ Կալորիականությամբ ոլոռը 1,5-2 անգամ ավելի բարձր է, քան մյուս բանջարեղենները։ Ոլոռը հարուստ է նաև A, B և C վիտամիններով։

Կիրառում
Պարենային, կերային, ագրոտեխնիկական մշակաբույս է։ Սերմերն օգտագործվում են սննդի մեջ, կանաչ սերմերը նաև պահածոյացնում են։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում