Աստղածաղիկ. ՀՀ Բույսեր

Աստղածաղիկ (լատ.՝ Aster), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 200-250 (այլ տվյալներով՝ 500), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ աստղածաղիկ ալպիական (A. alpinus) և աստղածաղիկ իտալական (A. amellus)։

Ձևաբանություն
Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, երբեմն՝ ատամնաեզր։ Ծաղկաբույլը՝ զամբյուղ, եզրային ծաղիկները՝ բազմերանգ։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Պտուղը փուփուլավոր, գորշադարչևագույն, սեպաձև, հակադիր ձվաձև սերմնապտուղ է։ Գեղազարդիչ է։ Ցանում են սիզամարգերում, թմբերի վրա, եզրածուներում, խառնածուներում՝ կտրած ծաղիկ ստանալու համար։ Միամյա աստղածաղիկներից մշակության մեջ տարածված են ասեղնաձև, Ունիկում, Ռադիո, Ջայլամի փետուր, Կոմետա, Քաջվարդանման, Տրիումֆ, Ամերիկյան թփային, Վիկտորիա և այլ խմբեր։

Տարածվածությունը Հայաստանում
Տարածված է Լոռու, Գեղարքունիք, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։ Աճում է մարգերում, անտառներում, արոտավայրերում, ժայռոտ վայրերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում