Զկեռենի. ՀՀ Բույսեր
Զկեռենի (լատ.՝ Mespilus), զղրենի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ պտղատու թփերի կամ ցածրաբուն ծառերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Բարձրությունը 3-6 մ է։ ճյուղերը կարմրամոխրագույն են կամ դարչնագույն՝ կարճ, ուղիղ, փոքրաքանակ փշերով։ Տերևները ձվաձև են կամ նշտարաձև, մանր ատամնաեզր, վերևից՝ մուգ կանաչ, ներքևից՝ սպիտակ, խիտ խավոտ։ Ծաղիկները մեկական են, խոշոր, սպիտակ։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը խնձորանման է, տանձանման, կլորավուն, գորշ, դեղնավուն կամ կարմրավուն։ Պտղամիսը գորշ դարչնագույն է, տտիպ, թթվաշ։ Կորիզները 4-5 հատ են, ամուր։
Տարածում
Հանդիպում է ՀՀ Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի և այլ մարզերի ստորին, երբեմն՝ միջին լեռն, գոտիներում։ Աճում է լուսավոր կաղնուբոխու անտառներում, անտառեզրերին, թփուտներում և այլն։
Տեսակներ
Տարբերում են զկեռենու 5,բայց հիմնականում տարածված են երկու տեսակ`
- սովորական կամ գերմանական զկեռենի (Mespilus germanica)
- մերձարևադարձային կամ ճապոնական զկեռենի (Mespilus canescens)։
Նշանակություն և կիրառում
Տերևները, կեղևը և խակ պտուղները պարունակում են աղաղանյութեր։ Հասուն պտուղները պարունակում են շաքարներ, խնձորաթթու, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C և այլն։ Օգտագործվում են թարմ, թթու դրած։ Բնափայտը ծանր է, ամուր, լավ հղկվող, դեղնագորշավուն կամ կարմրավուն, օգտագործվում է մանր ատաղձագործության մեջ։ Բազմանում է սերմերով և արմատային մացառուտներով։ Մեղրատու է։