Չմենի. ՀՀ Բույսեր
Չմենի (լատ.՝ Cotoneaster), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 30-60) տեսակ։
Կենսաբանական նկարագիր
Բարձր, մինչև 3(5) մ է։ Տերևները պարզ են, ամբողջական, հերթադիր։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ վահանանման, ծաղիկները՝ հազվադեպ մեկական, մանր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղները մանր են, խնձորանման, կարմիր կամ սև՝ ալրանման միջուկով։ Ուտելի են։
Տարածվածությունը ՀՀ-ում
Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզև այլ մարզերում։ Աճում է քարքարոտ լեռնալանջերին, անտառեզրերին, նոսրանտառներում և այլն։ Հայկական չմենի բնաշխարհիկ է, հանդիպում է Արարատյան դաշտի նախալեռն, գոտում (Գեղարդ, Բարձրաշեն) և Վայքում (մինչև 1600 մ և բարձր)։
Քիմիական կազմ
Սերմերը պարունակում են ամիգդալին, տերևները՝ վիտամին C, պտուղները՝ շաքարանյութեր։ Ցրտադիմացկուն է և լուսասեր, հողի նկատմամբ՝ ոչ պահանջկոտ։
Կիարառում
Կարելի է օգտագործել չոր, քարքարոտ լեռնալանջերի անտառապատման համար։ Գեղազարդիչ է։