Ձմերուկ. ՀՀ Բույսեր

Ձմերուկ (լատ.՝ Citrullus), դդմազգիներին միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Ձմերուկն ունի մարդկանց համար դուրեկան համ, սննդարար հատկություն, պարունակում է մեծ քանակությամբ ջուր (90 %-ը ջուր է)։

Հայտնի են վայրի 1՝

Ձմերուկ վայրի (C.colocynthis) և մշակովի 2 (սեղանի ու կերային) տեսակներ։
ՀՀ-ում (հիմնականում Արարատյան դաշտում) մշակվում է 1 տեսակ՝ Ձմերուկ սեղանի (C. vulgaris):

Կենսաբանական նկարագիր

Միամյա է։ Ցողունը մագլցող է, երկարկարություն՝ 3-4,5 (և ավելի) մ։ Տերևները հերթադիր են, բլթակավոր, խորը կտրտված։ Ծաղիկները մեկական են, հազվադեպ՝ փնջերով, բաժանասեռ, դեղնավուն։ Պտուղը բազմասերմ, հյութալի կեղծ հատապտուղ է՝ հարթ մակերեսով, կլոր, ձվաձև, տանձաձև, գլանաձև և այլն, զանգվածը՝ 0,6-1,6 (առավելագույնը՝ 30) կգ։ Կեղևը սպիտակից մինչև մուգ կանաչ է՝ խայտաբղետ պատկերներով, տարբեր լայնության զոլերով։ Պտղամիսը կարմիր է, վարդագույն կամ դեղին։ Սերմերը տարբեր մեծության են, սպիտակ, կարմիր, սև, մոխրագույն և այլն։

Պատմական տվյալներ

Ձմերուկն առաջներում այդքան խոշոր չի եղել։ Ձմերուկի հայրենիք է համարվում Հարավային Աֆրիկան։ Ձմերուկի վայրի տեսակներին մինչև այժմ էլ կարելի է հանդիպել հյուսիսային և հարավային Աֆրիկայի տափաստաններում։ Եգիպտոսում մինչև այժմ էլ պահպանվում է ձմերուկի մի տեսակ, որը խնձորի չափ ունի, և մարդիկ օգտագործում են միայն նրա սերմերը։

Ներկայիս խոշոր ձմերուկի տեսակները ստացվել են հին ժամանակներում արաբներն ու հրեաները դրանց անվանել էին «բատիխ»։ Ռուսաստան այն մուտք է գործել 13-14-րդ դարերում, մոնղոլական արշավանքների ժամանակ և անվանվել է «արբուզ», որ թուրքական «կարբուզ» բառից է ծագել։ Հայաստանում ձմերուկը հայտնի եղել շատ վաղուց։

Առողջարար հատկություններ

Ձմերուկը ունի միզամուղ հատկություն, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որը օրգանիզմից հեռանում է արագ։ Այն իր հետ դուրս է բերում նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը։ Միզամուղ հատկությունների շնորհիվ ձմերուկը շատ օգտակար է հատկապես երիկամային հիվանդությունների դեպքում։

Ձմերուկը հարուստ է նաև վիտամիններով՝ C, B, ֆոլիոթթվով, շաքարով (հատկապես ֆրուկտոզա) և այլն։

Կիրառումներ և նշանակություն

Բացի թարմ վիճակում այն ուտելուց, ձմերուկի կեղևից պատրաստում են մուրաբա, ցուկատ, ջեմ, պովիդլո և այլն։ Սերմերից ստացվում է յուղ՝ բարձր տեսակի օլիֆ պատրաստելու համար։

Հասուն պտուղը պարունակում է շաքարներ, վիտամիններ և այլն։ Դյուրամարս է. օգտագործվում է թարմ, թթու դրած (մանրերը), մեղր (ևարդեկ) եփելու համար։ Պատրաստում են նաև մուրաբա, շաքարաչիր։ ՀՀ-ում գերակշռում են կարմիր պտղամսով սորտերը։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում