Հաճար. ՀՀ Բույսեր
Հաճար, ցորեն երկհատիկ (լատ.՝ Triticum dicoccum), դաշտավլուկազգիների ընտանիքի հացահատիկային բույս, ցորենի տեսակ։ ՀՀ-ում կան բազմաթիվ վայրի տեսակներ։ Մշակովի հաճարենու հասկի առանցքը կոտրվող է, հիմնականում՝ քիստավոր։ Հատիկները կարմիր են՝ նեղ ակոսիկով։ Աշնանացան է և գարնանացան։ Ունի վաղահաս և միջահաս ձևեր։ Չորության, ժանգի և փոշեմրրիկի նկատմամբ դիմացկուն է։
ՀՀ-ում տարածված են կարմրահասկ (վաղահաս) և սպիտակահասկ տարատեսակները, որոնք գարնանացան են։ Հաճարից ստացվում է լավորակ ձավար, օգտագործվում է նաև որպես կեր։ Մշակվում է հիմնականում Որոտանի ավազանի (Սյունիք), նախալեռնային (Կոտայքի մարզ, Արագածոտնի մարզ), լեռնային (Գեղարքունիքի մարզ) մարզերում։ 1988-ին ՀՀ-ում ցանքատարածություը 3, 2 հազար հա էր, միջին բերքատվությունը՝ 20, 6 ց/հա, համախառն բերքը՝ 66 000 ց։