Շնկոտեմ. ՀՀ Բույսեր

Շնկոտեմ (անգլ.՝ Thlaspi), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը կանգուն է, երբեմն՝ թույլ ճյուղավորվող, բարձրությունը՝ 5-60 սմ։ Տերևները սրտաձև են, ամբողջաեզր կամ ատամնաեզր։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, վարդագույն։

Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը երկսերմ կամ բազմասերմ պատիճակ է։ Սերմերը հարթ են կամ կետիկավոր։

Հայաստանում
Հայտնի է 70, ՀՀ-ում՝ 9 (11) տեսակ՝

  • շնկոտեմ դաշտային (Thlaspi arvense),
  • շնկոտեմ հարթապտղանի (Thlaspi platycarpum),
  • շնկոտեմ հովանոցավոր (Thlaspi umbellatum),
  • շնկոտեմ Շովիցի (Thlaspi szovitsianum),
  • շնկոտեմ Զանգեզուրի (Thlaspi zangezuricum)։

Տարածվածություն
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտիների խոնավ բացատներում, խոտածածկ լանջերին, գետափերին, թփուտներում և այլն։

Քիմիական կազմ
Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ֆլավոնոիդներ, ալկալոիդներ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), սապոնին, սերմերը՝ 20-33% ճարպայուղեր։

Կիրառում
Օգտագործվում են տեխնիկական նպատակներով և սննդի մեջ, պատրաստուկները՝ որպես հակաբորբոքային միջոց։ Ձանգեզուրի շնկոտեմ հազվագյուտ բնաշխարհիկ է, հանդիպում է Սյունիքի մարզի ալպյան և ենթալպյան գոտիներում։ Աճում է ժայռաճեղքերում։ Ծաղիկները թանաքավարդագույն են. գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում