Լրջուն. ՀՀ Բույսեր
Լրջուն կամ լրջաբույս (լատ.՝ Isatis), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տեսակի ներսում ընդգրկում է մոտ 30 տեսակ, տարածված է Եվրոպայում, Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում։
Ռուսերեն անունը «вайда» վերցված է գերմ.՝ Waid բառից։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր ՝ 40-80 սմ։ Արմատամերձ տերևները երկարավուն-նշտարաձև են, ատամնաեզր, ցողունայինները՝ նստադիր՝ նետանման հիմքով։ Ծաղկաբույլը վահանանման հուրան է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է հունիս-հոկտեմբերին։ Պտուղը կախված, միասերմ, միաբուն պատիճակ է։
Տարածվածություն
Տարածված է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառի բացատներում, խոտածածկ լանջերին, հազվադեպ՝ ցանքսերում և ճամփեզ լրջուններին։ Առնոլդի շրջունի (Isatis arnoldiana) և Սևանի լրջունի տեսակներն աճում են Սևանի ափին, Բունգեյին լրջունը (Isatis bungeana) հանդիպում է Արագածոտնի լեռների ապարափլվածքներում,
Բուշերին լրջունը (Isatis buschiorum)՝ Դվին գյուղի շրջակայքում (Արարատի մարզ)։
Այս տեսակները ՀՀ բնաշխարհիկներ են։
Տեսակներ
Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 12 (13) տեսակ՝
- ստևենի լրջուն (Isatis steveniana),
- կարյագինի լրջուն (Isatis karjaginii),
- թախտաջյանի լրջուն (Isatis takhta-janii),
- ներկատու լրջուն (Isatis tinctoria),
- Սևանի լրջուն (Isatis sevangensis) և այլն։
Նշանակություն
Ներկատու լրջունի տերևները պարունակում են կապույտ և կանաչ ներկանյութ, սերմերը՝ ճարպայուղ, միրոզին, ֆերմենտ, արմատները՝ գլիկոզիդ։
Բժշկության մեջ
Պարունակում են նաև սապոնիններ, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին) և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես վերքերն ապաքինող միջոց, բորբոքումների և դիզենտերիայի ժամանակ։ Մեղրատու է։