Սորուկ. ՀՀ Բույսեր

Սորուկ (լատ.՝ Camelina), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 8 (այլ տվյալներով՝ 12) տեսակ:

Հայաստանում
ՀՀ-ում՝ 4 տեսակ՝

  • Սորուկ փուխր (լատ.՝ C. laxa),
  • Սորուկ սպիտակածաղիկ (լատ.՝ C. albiflora),
  • Սորուկ մանրապտուղ (լատ.՝ C. microcarpa),
  • Սորուկ մերկ (լատ.՝ C. glabrata)։

Տարածված է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է (ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում), քարքարոտ վայրերում, չոր լանջերին, աղբոտում ցանքերը։

Կենսաբանական նկարագիր
Արմատն առանցքային է։ Ցողունը թավոտ է, բարակ, կանգուն, չյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 90 սմ։ Տերևներն ամբողջական են կամ գոգգավոր ատամնաեզր, ստորինները՝ կոթունավոր, ցողունայինները՝ նստադիր, նետաձև, նշտարաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, բաց դեղնավունից մինչև վառ դեղին, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը տանձաձև կամ հակադիր ձվաձև պատիճ է։ Սերմերը մանր են, կարմրաշականակագույն։

Քիմիական կազմ
Պարունակում է 25-46 % ճարպայուղ, որն օգտագործում են տեխնիկական նպատակներով։ Մեղրատու է

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում