Ծաղկակաղամբ. ՀՀ Բույսեր
Ծաղկակաղամբ, (լատ.՝ Brassica Cauliflora) մշակովի կաղամբների ենթատեսակի մեջ մտնող բազմաթիվ բանջարեղեննեից մեկն է, որը համեմատած գլուխ կաղամբի հետ ավելի նոր մշակաբույս է։
Կաղամբի բոլոր տեսակներից իր սննդային և համային հատկություններով ծաղկակաղամբը գրավում է առաջին տեղը։ Սննդի համար օգտագործվում են ծաղկակաղամբի գլուխները, որոնք իրենցից ներկայացնում են բույսի խիստ կարճացած, հաստացած, մսալի, հոծ կերպով ի մի հավաքած ծաղկակիր ցողունները։ Ծաղկակաղամբն ածխաջրերով և , մանավանդ, դյուրամարս սպիտակուցներով անհամեմատ ավելի հարուստ է, քան գլուխ կաղամբը։ Բացի այդ՝ գլուխ կաղամբից երկու անգամ ավելի շատ վիտամին C է պարունակում։
Ծաղկակաղամբն օգտագործվում է խաշած, յուղով-ձվով տապակած, թթու դրած վիճակում, և տարբեր ապուրների մեջ։ Ծաղկակաղամբի թթուն բավականին տարածված է հայերի շրջանում։