Մամուռներ. ՀՀ Բույսեր
Մամուռներ (լատ.՝ Bryophyta) մամռանմաններ, ցամաքային, հազվադեպ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր։ Բաժանվում են 3 դասի՝
- Անթոցերոտայիններ (Anthocerotopsida),
- Լյարդամամուռներ (Hepaticopsida)
- Տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ (Bryopsida)։
Հայտնի է մոտ 27000, ՀՀ-ում՝ 430 տեսակ (մոտ 100-ը Կովկասում հանդիպում են հազվադեպ)։ Մոտ 110-120 ընտանիք[1], կազմում են մոտ 20 000 տեսակ:
Տարածված տեսակներ
Ամենատարածված տեսակներն են՝ տորտուլա գյուղականը (Tortula ruralis), գրիմիա օվալաձևը (Grimmia ovalis), թելամամուռ արծաթափայլը (Bryumargenteum), թելամամուռ ճմաձևը (Bryum caespiticium), հոմալոտեցիում Ֆիլիպեն (Homalothecium philippeanum), մարշանցիա բազմաձևը (Marchantiapolymorpha) և այլն։ Հանդիպում են բոլոր լեռն, գոտիներում և բուս, համակեցություններում։
Արեալ
Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում (մինչև 40 մ խորություններում)։
Կենսաբանական նկարագիր
Խոտանման (բարձրությունը կամ երկարություն՝ 1 մն-ից մինչև 60 սմ), հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց մոտ ասիմիլացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակի առանձնացված են։
Բազմացում
Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով։
Սեռական բազմացման օրգանները իգական արքեգոնիումներն ու արական անթերիդիումներն են, անսեռ բազմացմանը՝ սպորոգոնիումները։ Մամուռների զարգացման ցիկլը ուղեկցվում է հապլոիդ գամետոֆիտի վրա դիպլոիդ սպորոֆիտի առանձնացմամբ, դրա հետևանքով սեռական և անսեռ սերունդները զարգանում են միևնույն բույսի վրա։ Գամետոֆիտը, բացի սեռական բազմացումից, կատարում է վեգետատիվ ֆունկցիա (ֆոտոսինթեզ, հանքային սննդառություն և այլն)։ Սպորոֆիտն ավելի պարզ է, քան մյուս բարձրակարգ բույսերինը, և երբեք ինքնուրույն օրգանիզմ չի առաջացնում։
Նշանակություն
Որոշ մամուռների սպորոֆիտը չի հայտնաբերված։ Միատուն կամ երկտուն (երբեմն բազմատուն), չորադիմացկուն բույսեր են՝ կազմում են տորֆի հիմնական զանգվածը։
Բնության մեջ
- Մասնակցում են կենսացենոզի առաջացմանը, հատկապես այնտեղ, որտեղ ամբողջությամբ ծածկաված է հողով (տունդրա)։
- Մամուռների գորգերը ընդունակ են կուտակել և պահել ռադիոակտիվ նյութերը։
- Մեծ դեր են խաղում լանդշաֆտներում ջրի հաշվեկշռի կարգավորմանը։
Մարդու գործունեության համար
- Օգտագործվում են գեղազարդիչ գորգեր ստեղծելու նպատակով։
- Որոշ տեսակներ օգտագործում են բնության մեջ։