Կորեկ. ՀՀ Բույսեր

Կորեկ (լատ.՝ Panicum), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 500 (այլ տվյալներով՝ 442) տեսակ։ Տարածված են Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում։

Հատիկ ստանալու համար մշակում են սովորական կորեկ (Panicum miliaceum)։

Կենսաբանական նկարագիր
Գարնանացան բույս է, արմատները՝ փնջաձև, ցողունը՝ 45-150 սմ բարձրությամբ, տերևները՝ նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրան է, ինքնափոշոտվող։ Պտուղը հատիկ է, թեփուկավոր, 1000 հատիկը կշռում է 4-9 գ։ Չորադիմացկուն, ջերմասեր, վաղահաս բույս է։

Կիրառություն
Կորեկը պարունակում է 2-4 տոկոս ճարպ, 10-14 տոկոս սպիտակուց, 55-80 տոկոս օսլա, մոտ 8 տոկոս բջջանք։Կորեկից ստանում են ձավար, ալյուր, խտացրած կեր, կանաչ զանգված և խոտ։ Մշակության մեջ հայտնի է հնագույն ժամանակներից։ Հատիկի բերքը հավաքում են մոմային հասունացման, իսկ խոտինը՝ հուրաններն արձակելու փուլերում։ Կորեկից ավելի շատ ճարպ է պարունակում միայն վարսակը, իսկ սպիտակուցներ` հնդկացորենը։ Կորեկը պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուներ` տրեոնին, վալին, լեյցին, լիզին, հիստիդին, և այլն։ Կորեկը հարուստ է ֆոսֆորով (1,5 անգամ ավելի է, քան տավարի մսում), մագնիում, կալիում (մի քանի անգամ շատ, քան բրնձում), պղինձ, մանգան, ցինկ, բրոմ, նիկել և այլն)։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում