Սորգո. ՀՀ Բույսեր
Սորգո (Sorghum Moench), էվիլ, դաշտավլուկազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոաաբույսերի ցեղ։ Հայտնի են մոտ 50 կուլտուրական և վայրի տեսակներ, որոնք տարածված են Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում։ Մշակության մեջ առավել տարածված են․ սովորական Սորգո (S․ vulgare), խոնարհված Սորգո կամ ջուգարան (S․ cernuum), գաոլյանը (S․ japonicum), Սուդանի խոտը (S․ sudanense), տեխնիկական Սորգո կամ ավելասորգոն (S․ technicum), շաքարի Սորգո (S․ saccharatum), հատիկային Սաորգո (S․ dochna), մոասորգոն կամ ջոնսոնի խոտը (S․ halepense) են։ Հնագույն կուլտուրա է։ Աֆրիկայում, Հնդկաստանում, Չինաստանում, Եգիպտոսում հայտնի է եղել մ․ թ․ 2—3 հազարամյակներ․ տարի առաջ։ Եվրոպա է բերվել XV դ․, Ամերիկա՝ XVII դ․։ ԽՍՀՄ-ում մշակվում է Միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում, Ուկրաինայում, Մոլդովայում, Կովկասում։ ՀԽՍՀ-ում մշակվում է կանաչ զանգված և ավելներ ստանալու համար (Արարատյան դաշտ, նախալեռնային շրջաններ)։ Սորգո Աֆրիկայի, Հնդկաստանի, Հարավ-Արևելք․ Ասիայի շատ շրջաններում հիմնական հացաբույսն է։ Արտաքին տեսքով նման է եգիպտացորենին։ Արմատային համակարգը հզոր է, փնջաձև, թափանցում է մինչև 2,5 մ։ Ցողունը ուղիղ է, կանգուն, 0,5-ից (գաճաճ ձևերինը) մինչև 7 մ (արևադարձային ձևերինը) բարձրություն։ Տերևները լայն են, նշտարաձև՝ պատված մոմային շերտով։
Ծաղկաբույլը հուրան է՝ ցրված կամ գուղձային։ Հատիկը գնդաձև է կամ ձվաձև, մերկ կամ թեփուկավոր, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին գույնի։ Սորգո․ երաշտադիմացկուն է, ջերմասեր, աղադիմացկուն։ Հացահատիկային տեխնիկական կերային բույս է։ Հատիկից ստանում են ալյուր, ձավար, սպիրտ, օսլա են։ Շաքարային Սորգոից (պարունակում է մինչե 18% շաքարներ) ստանում են մաթ (սորգոյի մեղր), որն օգտագործվում է հրուշակեղենի արտադրությունում։ Սորգոի հատիկը և կանաչ զանգվածը կեր է։ 100 կգ հատիկը պարունակում է 118, խոտը՝ [[49, կանաչ զանգվածը՝ 23, սիլոսը՝ 22 կերային միավոր։ Սորգոի կանաչ զանգվածում կա աննշան քանակությամբ կապտաթթու, որը հնձից 2 ժամ հետո դաոնում է անվնաս։
Սորգոի ծղոտը հումք է թղթի, ստվարաթղթի արտադրության համար, դրանով ծածկում են տանիքները, օգտագործում որպես վառելանյութ, պատրաստում ավելներ։ Սորգոի շատ տեսակների մատղաշ բույսերը թունավոր են։ Սորգո շարահերկ կուլտուրա է, զգայուն է պարարտանյութերի նկատմամբ (1 Лш-ին՝ 10 ա գոմաղբ, N 45, P 45, К 45 կգ)։ Ցանքը հատիկի համար կատարվում է լայնաշարք (միջշարային տարածությունը՝ 60—70 սմ, միջբուսայինը՝ 15 uմ), կանաչ զանգվածի համար՝ սովորական շարային եղանակով, 3—5 սմ խորությամբ։ Ցանքի նորման հատիկի համար 10—14 կգ է, կանաչ զանգվածինը՝ 20—25 կգ։ Բերքը սիլոսի համար հավաքում են մոմային հասունացման, իսկ հատիկի համար՝ լրիվ հասունացման փուլերում։