Եգիպտացորեն. ՀՀ Բույսեր

Եգիպտացորեն (Zea mays), մայծ, սիմինդր, խոշոր հատիկներով բույս է, որը դեռևս նախապատմական ժամանակաշրջանում մշակում էին Կենտրոնական Ամերիկայի բնիկները։
Միամյա խոտաբույս է, եգիպտացորեն դասի միակ մշակաբույսն է։
Բաժանվում է ինը բուսաբանական խմբերի։

Կառուցվածքը
Մայծը բարձրահասակ խոտաբույս է, հասնում է 3մ բարձրության։ Ունի լավ զարգացած արմատների թելքային համակարգ։ Արմատները խորանում են մինչև 100÷150սմ։ Ցողունի ստորին հանգույցներում կարող է առաջանան օդային հենարանային արմատներ, որոնք ցողունին պաշտպանում են ընկնելուց և բույսին մատակարարում են ջուր և սննդանյութեր։
Ցողունն ուղղաձիգ է, 7սմ տրամագծով, առանց ներսի խոռոչի (ի տարբերություն հացաբույսերից շատերի)։
Տերեւներն աճում են յուրաքանչյուր հանգույցից, խոշոր են, գծային, նշտարաձև, մինչև 10սմ լայնության և 1մ երկարության։
Ցողունի գագաթը վերջանում է արական ծաղկաբույլի երկար փնջով։

Արտադրությունը
Եգիպտացորենը լայնորեն մշակվող բույս է ամբողջ աշխարհում։ Միացյալ Նահանգներում հավաքվում է ամբողջ աշխարհի բերքի 40%-ը։ Մյուս խոշոր արտադրողներն են Չինաստանը, Բրազիլիան, Մեքսիկան։
2009 թ. ամբողջ աշխարհում եգիպտացորենի մշակության տակ է եղել 159 մլն. հա տարածություն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում