Դառնափուշ. ՀՀ Բույսեր

Դառնափուշ (լատ.՝ Xanthium), դառնուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 30 (այլ տվյալներով՝ 70) տեսակ։

Հայաստանում
ՀՀ-ում՝ 3 տեսակ՝

  • դառնափուշ ասեղնավոր լատ.՝ X. spinosum,
  • դառնափուշ իտալական լատ.՝ X. italicum
  • դառնափուշ խպիպաձեվ լատ.՝ X. strumarium։

Տարածում
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ճամփեզրերին, առուների ափերին, աղբոտում ցանքերն ու տնկարկները։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները հերթադիր են, եռաբլթակ։ Ծաղկաբույլը հասկանըման է կամ ողկուզանման, ծաղիկները՝ կանաչավուն։ Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին։ Պտուղն էլիպսաձև է՝ պատված կեռ փշերով։ Սերմը երկու երկարավուն սերմիկներով տուփիկ է։

Նշանակություն և կիրառում
Թունավոր է։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, յոդ։ ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են խպիպի, մաշկ, հիվանդությունների, դիզենտերիայի բուժման նպատակով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում