Ջրակարոս. ՀՀ Բույսեր
Ջրակարոս (լատ.՝ Sium), ճահճակարոս, առվի կարոս, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա ջրաճահճային խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10 (այլ տվյալներով՝ 15) տեսակ։
Հայաստանում
ՀՀ-ում՝ 1 տեսակ՝
Ջրակարոսը սիզարային (լատ.՝ Տium sisarum)։
Տարածում
Տարածված է Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի մարզերի նախալեռնային հարթավայրերի ճահճոտ ու գերխոնավ վայրերում, լճակների և գետերի ափերին, երբեմն առաջացնում է համատարած բուսուտներ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը մերկ է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 50-150 սմ։ Տերևները փետրաձև են։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է հունիս-սեպտեմբեր ամիսներին։ Պտուղը օվալաձև սերմիկ է։
Քիմիական կազմ
Պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ։ Արմատները թունավոր են։