Շրջահյուս. ՀՀ Բույսեր

Շրջահյուս (լատ.՝ Periploca), փաթթուկ, թունաթափազգիների ընտանիքի փաթաթվող կամ կանգուն թփերի ցեղ։

Տարածում
Հայտնի է 11 (այլ տվյալներով՝ 31), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ շրջահյուս հունական (Periploca graeca)։

Հանդիպում է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին լեռնային գոտու անտառներում, գետերի և գետակների ափերին, խոնավ վայրերում (մինչև 1500 մ բարձրություներում)։

Կենսաբանական նկարագիր
Փաթաթվող, տերևաթափ, տերևներում և ճյուղերում կաթնանման հյութ պարունակող լիան է, երկարությունը` 12 (30) մ։ Տերևները հակադիր են, ամբողջական, կաշեկերպ, էլիպսաձև, ձվաձև, ձվանշտարաձև, հազվադեպ՝ կլորավուն։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ կանաչադեղնավուն, կանաչամանուշակագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը բազմաթիվ, հարթ սերմերով տերևապտուղ է։

Նշանակություն
Դեղաբույս է. կեղևը պարունակում է սրտային գլիկոզիդներ, աղաղանյութեր, ճարպեր, խեժ և այլն։ Կեղևը հավաքում և չորացնում են վաղ գարնանը (հյութաշարժի ժամանակ)։ Թունավոր է, կաուչուկատու և գեղազարդիչ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում