Պատրինջ. ՀՀ Բույսեր

Պատրինջ (լատ.՝ Melissa), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 5, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝պատրինջ դեղատու (լատ.՝ Melissa officinalis)։

Տարածում

Հանդիպում է Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում։ Աճում է չոր, քարքարոտ վայրերում, անտառի բացատներում։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը ճյուղավորվող է, քառակող, թավոտ, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները հակադիր են, խոշոր, ձվաձև, աղեղնաեզր կամ սղոցաեզր, կիտրոնի հոտով։ Ծաղկաբույլը կեղծ օղակներով, փոքրաթիվ ծաղիկներով է, որոնք գտնվում են ցողունների վերին և միջին մասի տերևածոցերում։ Ծաղիկները գեղձային կամ պարզ ու փափուկ մազիկներով են, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հիմքի մասում նեղացած, հարթ, չորս միասերմ կաղին է։

Քիմիական կազմ

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, աղաղանյութեր, կումարին, ֆենոլկարբոնային թթուներ, ստերոիդներ, կարոտին (A-նախավիտամին), վիտամիններ C, B։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում