Ձիաձետ. ՀՀ Բույսեր
Ձիաձետ (լատ.՝ Equisetum), ձիաձետազգիների ընտանիքի սպորակիր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 30-32 տեսակ։ Բազմամյա, շատերը մշտադալար, բարձրակարգ սպորավոր խոտաբույսեր են։ Կոճղարմատը խիստ ճյուղավորված է. դրանից առանձնանում են վերգետնյա երկայնակի ակոսավոր ընձյուղներ, որոնք, ինչպես և կոճղարմատը, մասնատված են կանոնավոր հերթագայվող հանգույցների և սնամեջ միջհանգույցների։ Հանգույցներում ամփոփված են թերզարգացած տերևափնջերը։ ճյուղերը դասավորված են փնջաձև և դուրս են գալիս հանգույցներից։ Ձիաձետը կատարում են կանաչ ցողունները և ճյուղերը։ Բազմանում են սպորներով։ Հայտնի է Զիաձեթի 30 տեսակ։ Տարածված է ամենուրեք (բացառությամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի)։ Մեծ մասի ցողունը բարակ է և ոչ բարձր՝ մինչև 1 մ, միայն արևադարձային հարավա-ամերիկյան սողացող հսկա (Egiganteum) ունի 12 մ բարձրություն և 3 սմ հաստություն։
Հայաստանում
ՀՀ-ում՝ 6 տեսակ՝
- ձիաձետ ընկղմված (լատ.՝ E. fluviatile),
- ձիաձետ ձմեռող (լատ.՝ E. hyemale),
- ձիաձետ ճյուղավորված (լատ.՝ E. ramosissimum),
- ձիաձետ դաշտային (լատ.՝ E. arvense) և այլն։
Տարածում
Ձիաձետ սոխուկավոր։ Բուսաբանական նկարազարդումտ Օ. Թոմի «Flora von Deutschland, Österreich und der Schweiz» գրքից, 1885
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է գետերի ու լճերի ավազոտ, քարքարոտ ափերին, խոնավ, գերխոնավ ճահճացած վայրերում, թփուտներում, մարգագետիններում, հաճախ աղբոտում է ցանքերը։ Առավել մեծ տարածում ունեն Եվրասիայում և Հյուսիսային Ամերիկայում 40-ից մինչև 60 °C ջերմաստիճանի պայմաններում:
Կենսաբանական նկարագիր
Կոճղարմատը սողացող է։ Ցողունը սլացիկ է, բարձրությունը՝ 50-80 սմ (երբեմն՝ 100), չճյուղավորվող, գլանաձև, հանգուցավոր, որտեղից դուրս են գալիս ցողունային ճյուղերը։ Ցողունը լինում է կանաչ (մահանում է ձմռանը) և կոշտ։ Տերևներն անգույն են, թեփուկանման, տերևապատյանի տեսքով օղակաձև դասավորված հանգույցներում։ Կանաչ ցողունը վերջանում է կոնաձև, սրածայր կամ բթագագաթ, դեղնավունից մինչև մուգ դարչնագույն կամ գրեթե սև սպորակիր հասկիկով, որի վրա վահանիկների նման դասավորվում են սպորատերևիկները։ Վերջիններիս ստորին մակերեսին շրջանաձև դասավորվում են սպորանգիումները, որոնց մեջ գոյանում են սպորները։ Սպորանգիումները հասունանում են ապրիլ-հուլիսին։
Քիմիական կազմ
Բույսը պարունակում է խնձորաթթու, ակոնիտաթթու, թրթնջկաթթու, 20-25% սիլիկաթթու, դառը նյութեր, դաբաղանյութեր, խեժ, 1-5% սապոնին էկվիզետոնին, ֆլավոնոիդներ, կարոտին, C վիտամին, սիտոստերին, դիմեթիլսուլֆոն, ճարպայուղ, եթերայուղ, ալկալոիդներից` էկվիզետին, նիկոտին, տրիմեթօքսիպիրիդին, շաքար, քիմիական տարրերից` K, Ca, Al։
Նշանակություն
Դաշտային ձիաձետ դեղաբույս է. պարունակում է թթուներ, աղաղանյութեր, սապոնիններ, ալկալոիդներ, ֆլավոևիդներ, ճարպեր, եթերայուղ, ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես հակաբորբոքային, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Որոշ տեսակներ թունավոր են կենդանիների համար։ Ձիթենի լատ.՝ Olea , ձիթազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Ձմեռող ձիաձետներ (Ehiemale) պարունակում է մեծ քանակությամբ սիլիկահող (բնակչությունը գործածում է կահույքը ողորկելու համար), դաշտայինը (Earvense) մոլախոտ է, երբեմն դրա եփուկն ու թուրմը օգտագործում են որպես միզամուղ միջոց, ճահճայինը (Epalustre) թունավոր է կենդանիների համար։
Մշակություն
Հայտնի է ավելի քան 60 տեսակ։
Մշակության մեջ տարածված Է ձիաձետ եվրոպականը լատ.՝ E. europaea։ Մշտադալար մերձարևադարձային պտղատու ծառ է, բարձրությունը՝ 10-12 մ։ Սաղարթը լայնբրգաձև է, երբեմն՝ կախված ճյուղերով։ Տերևները հակադիր են, մանր, երկարավուն-օվալաձև կամ նշտարաձև, վերին մասում՝ մուգ կանաչ, ստորինում՝ արծաթամոխրագույն։ Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնասպիտակավուն։ Պտուղը էլիպսաձև կամ օվալաձև, մանուշակագույն կամ սև կորիզապտուղ է։ Մաշկը հաստ է, հաճախ՝ մոմաշերտով պատված։ Պտուղները պարունակում են 25-80 % ձեթ, սպիտակուցներ, թթուներ, վիտամիններ B, C, կարոտին (A-նախավիտամին), պեկտինային նյութեր, շաքարներ և այլն։
Ձիթապտուղն օգտագործվում է սննդի (թարմ և պահածոյած) և բժշկության մեջ։ Ձեթը կիրառվում է օծանելիքի արտադրության և տեքստիլ արդյունաբերության մեջ, բնափայտը (ամուր է, ունի լավ փայլ)՝ ատաղձագործության մեջ։ Ձիաձետը ապրում է 400 (1000) տարի։ Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստով։ Ջերմասեր է։ ՀՀ-ում կարելի է մշակել չոր մերձարևադարձային կլիմա ունեցող մարզերում (Տավուշ, Սյունիք)։