Կատաղի վարունգ. ՀՀ Բույսեր

Կատաղի վարունգ, իշավարունգ (լատ.՝ Ecballium elaterium), դդմազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։

Լատիներեն անվանումը գալիս է հին հուն․՝ ἐκβάλλω - «նետել», պտղի կառուցվածքից կախված։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը փռվող է կամ կանգուն, անհարթ, առանց խիղբերի, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները սրտաձև են, հերթադիր՝ թույլ բլթակավոր։ Ծաղիկները բաց դեղնավուն են, միատուն (հանդիպում են նաև երկտուն), բաժանասեռ, արականները՝ ողկույզներով, իգականները՝ մեկական։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սալորի մեծության հյութալի բազմասերմ դդմիկ է։

Տարածում և էկոլոգիա
Տարածված է Ազորյան կղզիներում, Փոքր Ասիայում, իսկ հարավում եվրոպական՝ Ռուսաստանի Ղրիմում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ ՀՀ-ում հանդիպում է Երևանի շրջակայքում, Տավուշի և Արմավիրի մարզերում։ Աճում է ճամփեզրերին, թեթևակի աղուտ-ալկալի և կավային լանջերին։ էջմիածնի, Իջևանի ճանապարհների եզրերին։

Նշանակություն
Պտուղները երկարավուն են, սալորի մեծության, հյութալի։ Հասուն վիճակում ամենաթեթև հպումից պոկվում են պտղակոթունից. միջից դուրս են ժայթքում սերմերը և դառնահամ լորձնային հեղուկը (նպաստում է սերմերի տարածմանը)։ Հասունացածը թեթևակի հպումից պոկվում է պտղակոթունից՝ արտանետելով սերմերը և լորձնային դառնահամ հեղուկ։ Պտուղը պարունակում է գլիկոզիդներ, վիտամին C, սերմերը՝ ճարպայուղեր և այլն։

Հակացուցումներ
Թունավոր բույսեր են, դրա համար բուժումը կատարվում է միայն բժշկի խորհրդով և բժշկական վերահսկողության տակ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում