Սոֆորա. ՀՀ Բույսեր

Սոֆորա (լատ.՝ Sophora), սոփոր, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի ծառերի կամ թփերի, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 62 (այլ տվյալներով՝ 70) տեսակ։

Տերևները կենտ-փետրաձև են, ծաղիկները՝ սպիտակ, դեղնավուն, վարդագույն, կապտամանուշակագույն։ Ծաղկաբույլը ողկույզ է կամ հուրան։ Տարածված արևադարձային, մերձարևադարձային, հազվադեպ՝ բարեխառն գոտիներում։ ԽՍՀՄ-ում աճում է սոֆրայի 5 տեսակ։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 1 տեսակ՝

Սոֆորա ճապոնական (S. japonica): Մշակվում է ցածրադիր գոտու չոր ու շոգ վայրերում (Արարատյան դաշտ, Սյունիք և այլն):

Կենսաբանական նկարագիր

Փռված սաղարթով ծառ է, բարձրությունը՝10-12 (25) մ։ Տերևները կենտփետրաձև են, փայլուն։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ դեղնասպիտակավուն, բուրավետ։ Ծաղկում է հունիս-օգոաոոսին։

Պտուղը մսալի, գլանաձև, բազմասերմ ունդ է։ Սերմերն օվալաձև են կամ էլիպսաձև։ Բազմանում է սերմերով։

Աղվեսապոչ սոֆրա
ՀԽՍՀ-ում բնական պայմաններում հանդիպում է աղվեսապոչ սոֆորա (sophora alopecuroides)։ Աղվեսապոչ սոֆրա կամ դառը բիանը մինչև 1 մ բարձրությամբ, կանգուն ցողուններով բազմամյա խոտաբույս է։ ՀԽՍՀ-ում տարածված է Լոռու, Շիրակի, Ապարանի, Վայքի և Արարատյան հարթավայրի շրջաններում։ Դժվար արմատախիլ եղող չարորակ մոլախոտ է։ Աղվեսապոչ սոֆորայի սերմերով վարակված հացահատիկի ալյուրը դառն է և թունավոր։

Ճապոնական սոֆրա
Անտառա-մշակույթներում հանդիպում է ճապոնական սոֆորա (sophra japonica): Ճապոնական սոֆորա մինչև 12 մ բարձրությամբ, ցրված սաղարթով դեկորատիվ ծառ է։ ՀԽՍՀ-ում տարածված է Արարատյան հարթավայրի, Իջևանի և Սևանի ջրավազանի շրջանների անտառա-մշակույթներում։ Սոֆորայի բոլոր տեսակներն էլ պարունակում են թունավոր ալկալոիդներ։ Կարող են օգտագործվել ժողտնտեսության մեջ՝ ինսեկտիցիդների, դեղանյութերի և ներկանյութերի ստացման համար։

Քիմիական կազմ
Պարունակում է ալկալոիդներ, գլիկոզիդներ, ներկատու և միջատասպան նյութեր և այլն։

Նշանակություն և կիրառում
Թունավոր է։ Դեղաբույս է։ Պատրաստուկներն օգտագործում են արյունազեղման, շաքարախտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, այրվածքների ժամանակ և որպես վերքամոքիչ միջոց։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում