Հողմածաղիկ. ՀՀ Բույսեր

Հողմածաղիկ (լատ.՝ Anemone), գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 90 (այլ տվյալներով՝ 160) տեսակ, ՀՀ-ում՝ 4-5։ Աճում է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և այլ մարզերում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1 - Anemone nemorosa; 2 - Anemone ranunculoides
Ցողունի բարձրությունը 10-85 սմ։ Արմատամերձ տերևները թաթաձև-բաժան են, ցողունայինները՝ բլթկավոր, օղակաձև դասավորված, ծաղկաբույլը՝ կիսահովանոց, ծաղիկը՝ սպիտակ, դեղին, վարդագույն, պտուղը՝ բազմաընկուզիկ։

Բազմամյա խոտաբույսեր են՝ կոճղարմատով և արմատամերձ տերևներով։ Ծաղկացողունները տերևազուրկ են, միայն ծաղկի տակ ունեն կարծես տերևների պարուրակ։ Ծաղկապատի թերթերը, անդրոցեյումը և գինեցեյումը անորոշ թվով մասերով, դասավորությունը պարուրաձև է։ Պտուղը բազմակուտ է։

Հայաստանում
ՀՀ-ում՝5 տեսակ՝

  • Հողմածաղիկ գորտնուկանման (A. ranunculoides),
  • Հողմածաղիկ կովկասյան (A. caucasica),
  • Հողմածաղիկ փնջավոր (A. fasciculata),
  • Հողմածաղիկ անհարթ (A. impexa)
  • Հողմածաղիկ գեղեցիկ (A. speciosa)։

Տարածում
Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի միջին լեռն, գոտիներում։ Աճում է անտառներում, թփուտներում, բացատներում, ենթալպյան, հազվադեպ՝ ալպյան մարգագետիններում։

Նշանակություն
Դեղաբույս է։ Պարունակում է ալկալոիդներ, սապոնին, ներկանյութ և այլն։ Պտուղը բազմընկուզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. Պատրաստուկներն օգտագործում են ռևմատիկ ցավերի, գլխացավի, ատամնացավի, գորտնուկի բուժման ժամանակ, նաև որպես միզամուղ, քրտնաբեր, արյան մակարդելիությունը բարձրացնող միջոց։ Տեսակների մեծ մասը թունավոր է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում