Կուսածաղիկ. ՀՀ Բույսեր

Կուսածաղիկ (լատ.՝ Vinca), շնամեռուկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 7 տեսակ։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը փռվող է կամ մի փոքր բարձրացող, երկարանում է՝ 10-30 սմ։ Տերևներն ամբողջական Են, հակադիր, էլիպսաձև կամ նշտարաձև։ Ծաղիկները տերևանութային են, մեկական, Կտտկենի կապտամանուշակագույն, հազվադեպ՝ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Պտուղը երկտերևապտուղ է։ Մշտադալար, սողացող, ցածրաճ, բազմամյա թուփ է։ Ընձյուղները սողում են հողի մակերեսին և արմատակալելով թփակալում։ Տերևներն էլիպսաձև են, 2-5սմ երկարությամբ, 1.5, 2.5 սմ լայնությամբ, ամուր, մերկ, պայլուն, մուգ կանաչ։ Գետնի մակերեսին առաջացնում են խիտ ու գեղեցիկ ծածկոց։ Վինկա ցածրահասակի ծաղիկները մանուշակագույն են, մեկական։

Կուսածաղիկը ՀՀ-ում
ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ կուսածաղիկ խոտային (V. herbacea)։

Տարածված է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում։ Աճում է թփուտներում, անտառեզրերին, կրային հողերում։

Տարածում
Տարածված է Եվրոպայի, Ասիայի բարեխառն գոտու անտառներում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսային շրջանների անտառներում։

Նշանակություն
Պարունակում է ալկալոիդներ։ Գեղազարդիչ է։ Դեղաբույս է, օգտագործվում է բժշկության մեջ։ Թունավոր է, բույսի հետ շփվելուց հետո պետք է լվացվել։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում