Հովտաշուշան. ՀՀ Բույսեր

Հովտաշուշան (լատ.՝ Convalaria), հովտաշուշանազգիների ընտանիքի բույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Բազմամյա խոտաբույսեր են՝ 2-3 արմատամերձ, էլիպսաձև տերևներով։ Կոճղարմատը սողացող է։ Ծաղկակրի բարձրւթյունը մինչև 20 սմ է։ Տերևներն արմատամերձ են, լայն օվալաձև, նշտարաձև, հակադիր ձվաձև, զուգահեռաջիղ, ամբողջաեզր։ Ծաղկաբույլը միակողմանի նուրբ ողկույզ է, ծաղիկները՝ կանոնավոր, սպիտակ, զանգականման, հաճելի բուրմունքով։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը, եռաբուն գնդաձև, կարմիր հատապտուղ է։ Սերմերը բաց դեղնավուն են։

Տարածում

Տարածված են, Կովկասում, Չինաստանում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում։

Վայրի վիճակում տարածված է Հայաստանում, Կովկասում, Փոքր Ասիայում, Եվրոպայում և առատորեն ծաղկում է լուսավոր անտառներում։ Դեկորատիվ առանձնահատկություններից բացի ունի նաև բուժիչ հատկություններ։ Վերգետնյա մասերը պարունակում են սրտային գլիկոզիդներ։ Հովտաշուշանը խոնավասեր է, պահանջկոտ է ոչ միայն հողի նաև օդի խոնավությաննկատմամբ։ Ջերմասեր է։

Հովտաշուշանը աճում է սոճու անտառներում, անտառների եզրերին և դաշտերում։ Այն վաղուց է մշակվել, ստացման համար մշակել են տարբեր սորտեր։

Հայաստանում

ՀՀ հյուսիսային շրջանների անտառներում երբեմն հանդիպում է մայիսյան հովտաշուշանը կամ ծովաշուշանը (C. majalis), որի ծաղիկները մանր են, սպիտակ՝ խմբված ողկույզներում։ Խոնավասեր է, ջերմասեր։ Բազմանում է սերմերով, կոճղարմատներով։ Մշակության մեջ հայտնի են հովտաշուշանի բազմաթիվ՝ վարդագույն, լիաթերթ, խոշոր ծաղիկներով, խայտաբղետ տերևներով ևն տարատեսակներ։ Վերգետնյա մասերը պարունակում են սրտային գլիկոզիդներ։

Նշանակություն

Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնին և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են սրտի սուր և քրոնիկական, լյարդի, աչքի և այլ հիվանդությունների ժամանակ, նաև. որպես միզամուղ ու լեղամուղ միջոց։ Բույսի բոլոր օրգանները թունավոր են։

Բժշկության մեջ

Բույսի բոլոր մասերը, նույնիսկ ծաղկամանի ջուրը, թունավոր են, սակայն հատկապես այդ թույների շնորհիվ է, որ բույսն օգտագործվում է բժշկության մեջ։ Կարևոր է իմանալ, որ` ի տարբերություն շատ այլ բույսերի, հովտաշուշանի թույները չեն կուտակվում օրգանիզմում։ 16­-18­-րդ դարերում հովտաշուշանը բժշկության խորհրդանիշ էր համարվում, օրինակ, քչերին է հայտնի, որ Ն. Կոպեռնիկոսը եպիսկոպոս Վինդերոդեի մոտ ոչ միայն անձնական քարտուղարի, այլ նաև բժշկի պաշտոն էր զբաղեցնում։ Պահպանվել է նրա դիմանկարը, որի վրա պատկերված են նաև հովտաշուշաններ։ Նման օրինակները բազմաթիվ են։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում