Կոտեմ. ՀՀ Բույսեր
Կոտեմ (լատ.՝ Lepidium sativum), նվարդակ, աղբակոտեմ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը ուժեղ ճյուղավորված է, բարձրությունը՝ 30-69 սմ, ծաղիկները սպիտակ են և շատ, պտուղը ոչ մեծ պատիճ է։ Տերևները երկարավուն են, ամբողջական կամ փետրաբաժան։ Ծաղկաբույլը խիտ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը կլոր-ձվաձև, երկփեղկ պատիճ է։ Սերմերը մանր են, բաց կարմրադարչնագույն։
Կոտեմը ՀՀ-ում
ՀՀ-ում՝ 11 (12) տեսակ՝
- կոտեմ վայրի (L. draba),
- կոտեմ դաշտային (L. campestre),
- կոտեմ բշտիկավոր (L. vesicarium),
- խմրուկ բանջար (L. perfoliatum),
- նվարդակ լայնատերև (L. latifolium) և այլն։
Տարածում
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև վերինը, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, անտառի բացատներում և եզրերին, այգիներում, աղբոտում ցանքերը (դաշտային կոտեմ) և այլն։ ՀՀ գրեթե բոլոր մարզերում մշակության մեջ (բաց դաշտում և փակ գրունտում), որպես վաղահաս տերևաբանջար, տարածված է կոտեմ մշակովին (L. sativum)։Ցանում են աշնանը (սեպտեմբեր-հոկտեմբերին) և վաղ գարնանը։
Տարածում
Սերմերը
Կոտեմը վաղահաս, ցրտադիմացկուն բույս է։ Հայրենիքը Հյուսիս-արևելյան և հարավային Աֆրիկան ու Առաջավոր Ասիան է։ Մշակվում է Արևմտյան Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Միջին Ասիայում, Անդրկովկասում։
Նշանակություն և կիրառում
Պարունակում է գլիկոգիղներ, հանքային աղեր, եթերայուղեր (սերմերը), վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին)։ Որոշ տեսակներ (խմրուկ բանջար) թունավոր են։ Մեղրատու է։ Հայաստանում ամենատարածված գերվաղահաս տերևաբանջարներից է։ Օգտագործվում է բացառապես թարմ վիճակում՝ որպես աղցան։ Կոտեմի տերևները պարունակում են հանքային աղեր, վիտամին C, կարոտին, յոդ, երկաթ։ Մշակվում է բաց դաշտում և ջերմատներում։ Բերքատվությունը 100-120 ց/հա է (կանաչ զանգված)։
Հայաստանում կոտեմ ցանում էին աշնանը (սեպտեմբեր-հոկտեմբեր) և վաղ գարնանը։