Հազար. ՀՀ Բույսեր

Հազար կամ մառոլ, կաթնուկ, (լատ.՝ Lactuca)) աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ Asteraceae) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձրությունը՝ 10-120 սմ։ Տերևները նշտարանման են, ամբողջական կամ փետրաձև բաժան, ծաղկաբույլը՝ հուրանանման կամ ողկույզանման զամբյուղ, ծաղիկը՝ դեղին, երբեմն՝ երկնագույն կամ վարդագույն, պտուղը՝ թռչող սերմիկ։ Ծաղկաբույլը բազմածաղիկ զամբյուղ է, ծաղիկները՝ դեղին կամ կապույտ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը Էլիպսաձևփց մինչև երկարավուն, փուփուլիկով սերմիկ է։

Տարածում
Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերի լեռն, շրջաններում։ Աճում է կավահողերում, աղուտներում, անտառների բացատներում, թփուտներում, մարգագետիններում, ճամփեզրերին Աճում է Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի մարզերում և այլուր։ Մշակվում է ամենուրեք։

Նշանակություն
Դեղաբույս է։ Պարունակում է խեժ, վիտամիններ C, B, PP, կարոտին, երկաթի և ֆոսֆորի աղեր։ Օգտագործվում է սննդի մեջ։ Մշակության մեջ, որպես բանջարաբույս, տարածված է կաթնուկ մշակովին (Լ. sativa): Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, օրգանական թթուներ, վիտամիններ C, B, PP, սեսկվիտերպենոիդներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են սրտի, ստամոքսի, աչքի և այլ հիվանդությունների, կոտրվածքների և թունավորումների ժամանակ։ Թախտաջյանի կաթնուկ հանդիպում է Վայոց ձորի մարզում և Երևանի շրջակայքում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Տեսակներ
Հանդիպում է 150[2] տեսակ, Հայաստանում՝ 4-5։

  • Կաթնուկ թաթարական (Լ. tatarica),
  • կաթնուկ Թախտաջյանի (Լ. takhtadzhianii),
  • կաթնուկ վրացական (Լ. georgica),
  • կաթնուկ Վիլհելմսի (Լ. wilhelmsiana) և այլն։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում