Փողաշուշան. ՀՀ Բույսեր

Փողաշուշան, կալա ռիխարդիա, (լատ.՝ Calla), նվիկազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր խոտաբույսերի ցեղ։ Տարածված է Նոր Զելանդիայում, կենտրոնական և հարավային Եվրոպայում, Հյուսիսային Ասիայում, Կանադայում, ԱՄՆ-ում։

Կենսաբանական նկարագիր
Տերևներն արմատամերձ են, երկարակոթուն, սրտաձև, փայլուն կանաչ։ Ծաղկաբույլը կողր է՝ կազմված բազմաթիվ մանր, դեղին, երբեմն՝ բաց դեղնավունից կարմրավուն ծաղիկներից՝ շրջապատված տերևային ծագում ունեցող ճերմակ, ձագարանման տերևաթիկնոցով։ Պտուղը հյութալի, կարմիր հատապտուղ է։ ՀՀ-ում ջերմատնային պայմաններում մշակվում է հիմնականում փողաշուշան ճահճայինը (C. palustris)։ Խիստ խոնավասեր է։ Բազմանում է պալարներով, թփերի բաժանումով և սերմերով։ Գեղազարդիչ է։

Նշանակություն
Կալա ծաղիկը շատ տարածված է իր գրավչության և գեղեցկության շնորհիվ։ Այն պատկանում է այն ծաղիկների խմբին, որն ունի բացառիկ ձև և գույների բազմազանություն, կանաչ, վարդագույն, մանուշակագույն, դեղին և այլն։ Նրա հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Անկախ ծագումից նա ունի հատուկ արտաքին տեսք։ Որպես կիսաճահճային բույս՝ աճման ընթացքում պահանջում է մեծ քանակությամբ խոնավություն, սակայն հանգստի շրջանում ջրելն աստիճանաբար պետք է դանդաղեցնել մինչև 10 օրը մեկ անգամ։

Բազմացում
Կալլան բազմացվում է թփիկի բաժանմամբ և սերմերով։ Սերմերը ցանում են աշնանը, իսկ թփիկներով բազմացվում են գարնանը։ Կալան մոտ 200 տարի է, որ տարածվել է Եվրոպայում։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում