Նունուֆար. ՀՀ Բույսեր
Կոկոռ (լատ.՝ Nuphar), դեղին ջրաշուշան, նունուֆար, հարսնամատազգիների (ջրաշուշանազգիներ) ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր ջրային խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Կոճղարմատը հզոր է, հաստ։ Տերևները խոշոր են, կաշեկերպ, սրտաձև, երկարակոթուն, վառ կանաչ, ագատ լողում են ջրի երեսին։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական՝ երկար ծաղկակոթուններով, դեղին, ուժեղ հոտով։ Ծաղկում է մայիսի վերջերից մինչև ուշ աշուն։ Պտուղը կանաչ է, բազմասերմ, հատապտղանման։
Կիրառում
Դեղաբույս է. ծաղիկները պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, կոճղարմատները՝ աղաղանյութեր, օսլա, խեժ, շաքար։ Թունավոր է և գեղազարդիչ։
Տարածում
Հանդիպում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային, գոտիների դանդաղահոս և կանգուն ջրերում (գետերում ու լճակներում)։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Տեսակներ
Հայտնի է 10 (12), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ կոկոռ դեղին (N. luteum)։