Մամրիչ. ՀՀ Բույսեր

Մամրիչ, պատաղին (լատ.՝ Clematis) հրանունկազգիների ընտանիքին պատկանող ընտանիքի բազմամյա թփերի կամ խոտաբույսերի ցեղ։ Իր մեջ ներառում է շուրջ 300 տեսակ։

Կենսաբանական նկարագիր
Բազմամյա խոտաբույսեր են և լիաններ։ Ցողունը մագլցող է (լիան)՝ փաթաթվող կամ կանգուն։ Տերևները փետրաձև են, երկարակոթուն, հաճախ փաթաթվում են հենարանին։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ դեղնավուն, սպիտակ, ծաղկապատը պարզ է, 4-8 թերթային։Վարսանդները շատ են։ Պտուղները հասունանալիս սռնակները մեծանում են՝ առաջացնելով փետրաձև, թռչող պտուղ, պտուղը բազմընկուզիկ է։ Ծաղկում է մայիս-հուլիսիև։

Գեղազարդիչ է և թունավոր։

Հայաստանում
ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • մամրիչ սովորական կամ խաղողատերեվ (C. vitalba)
  • մամրիչ արեվելյան (C. orientalis)։

Տարածում
Տարածված է Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառի բացատներում, թփուտներում, գետահովիտներում և այլն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում