Քաջվարդ. ՀՀ Բույսեր
Քաջվարդ (լատ.՝ Paeonia) քաջվարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 40, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ քաջվարդ նեղատերեվ (P. tenuifolia)։
Հանդիպում է միայն Սյունիքի մարզում։ Աճում է ցածրաճ արաքսյաև կաղնու լուսավոր անտառեզրերին և թփուտների մացառուտներում։
Այլ անվանումներ. արջվարդ, ճշնարոտ, արեգնազ, խաչափայտ, փենունա, քահանայատակ, ուղտի կակաչ։
Անվանում
Իր լատիներեն անվանումով պարտական է լեգենդար բժիշկ Պեանին (կամ Պեոնուկամ Պեանու), որով բուժում էին մարդկանց վերքերը։
Բույսի լատիրներեն անվանումը հանդիպում է Թեոփրաստեսի«Բուսաբանություն և բույսերի աշխարհագրություն» գրքում։
Կենսաբանական նկարգիր
Արմատները կոնանման են։ Ցողունը պարզ է, բարձրությունը՝ մինչև 60 (90) սմ։ Տերևները կրկնակի փետրաձև են, տերևիկները՝ խիստ կտրտված, գծաձև։ Ծաղիկները մեկական են, երկսեռ։ Ծաղկապատը կրկնակի է։ Թերթերի դասավորությունը պարուրաձև է։ Առէջները շատ են, հիմքերով համաճած։ Վարսանդները 2-6 հատ են։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը բազմատերևապտուղ է։ Պտուղը կազմված է պարկուկներից։
Նշանակություն և կիրառում
Գեղազարդիչ է և ներկատու։ Մշակության մեջ տարածված են քաջվարդի բազմաթիվ գեղազարդիչ սորտեր, որոնք ունեն խոշոր, լայն պսակաթերթիկներ (հիմնականում՝ բազմաթերթ)՝ ձյունասպիտակից մինչև վարդագույն, դարչնագույն, մուգ արնակարմիր, հաճելի բուրմունքով ծաղիկներ։ Բազմանում է թփիկների և կոճղարմատների բաժանումով, անդալիսով և սերմերով։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։