Թունաթափ. ՀՀ Բույսեր

Թունաթափ (անգլ.՝ Vincetoxicum), թունաթափագգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։

Տարածում

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է անտառեզրերին, թփուտներում, քարքարոտ լանջերին և այլն։

Կենսաբանական նկարագիր

Ցողունն ուղղաձիգ է կամ փաթաթվող, բարձրությունը՝ 20-180 սմ։ Տերևները պարզ են, հակադիր, ամբողջաեզր, ձվաձև կամ ձվանշտարաձև։ Ծաղկաբույլը վահանաձև է, տերևանութային կամ գագաթնային։ Ծաղիկները դեղնականաչավուն են կամ սպիտակ։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը՝ մեկ, հազվադեպ երկու տերևապտուղ Է։ Սերմերը փուփուլավոր են։

Կիրառում

Որոշ տեսակներ պարունակում են կաուչուկ, գլիկոզիդներ և այլն։ Մեղրատու է։

Տեսակներ

Հայտնի է 100 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 4 տեսակ՝

  • Թունաթափ լայնատերև (V.amplifolium),
  • Թունաթափ գորշավուն (V. fuscatum),
  • Թունաթափ դեղատու (V. hirundinaria),
  • Թունաթափ թաղման (V. funebre)։
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում