Ագռավագի. ՀՀ Բույսեր
Ագռավագի (լատ.՝ Actaea) գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում տարածված 1 տեսակ՝ ագռավագի հասկանման (a. spicata)-ը։
Ձևաբանություն
Ցողունն ուղղաձիգ է, թույլ խավոտ, բարձրությունը՝ 30-70 սմ։ Տերևները խոշոր են, կրկնակի եռաբաժան, երկար տերևակոթունով։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հատապտղանման է՝ սև կամ կարմիր։ Դեղաբույս է, պարունակում է տրանս-ակոտինային թթու, ալկալոիդներ։ Պտուղներից ստացվում է սև ներկ։ Թունավոր է։
Տարածվածությունը Հայաստանում
ՀՀ-ում տարածված 1 տեսակ՝ ագռավագի հասկանման (a. spicata)-ը։ Հանդիպում է Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում։ Աճում է անտառների ստվերոտ տեղերում։