Մոլեխինդ. ՀՀ Բույսեր

Մոլեխինդ լատ.՝ Cicuta, խնդամոլի, խնդակոթ, պլանուխ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա ջրաճահճայիև խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ մոլեխինդ թունավոր (Cicuta viroza)։

Էկոլագիան

Աճում է ճահճոտ մարգագետիններում, գետերի և լճակների ճահճոտ ափերին, ճահիճներում, տորֆաճահիճներում։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը մերկ է, կլորավուն, սնամեջ, թույլ ակոսավոր, ճյուղավորվող, բարձր.՝ 60-120 սմ։ Տերևները կրկնակի կամ եռակի փետրաբաժան են։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը կլորավուն է, մասերը կախված են պտղակրից։

Տեսակներ

Հայտնի է 4 տեսակ՝

  • Wasserschierling (Cicuta virosa
  • Cicuta bulbifera
  • Cicuta douglasii
  • Cicuta maculata

Նշանակություն

Բույսն ամբողջությամբ թունավոր է (արմատները)։ Դեղաբույս է, պարունակում է ֆլավոնիդներ, թունավոր նյութեր և ոչ թունավոր եթերայուղեր։ Պատրաստուկներն օգտագործում են որպես քնաբեր, խորխաբեր, հակաջղաձգային, ցավազրկող միջոց, նաև մաշկ, հիվանդությունների, պոդագրայի, ռևմատիզմի ժամանակ։ Ընտանի կենդանիները մոլեխինդով թունավորվում են գարնանը և աշնանը։ Միջատասպան է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում