Գազ. ՀՀ Բույսեր

Գազ (լատ.՝ Astragalus), կռնի, խազիրան, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 2200, ՀՀ-ում՝ 150 (125) տեսակ։

Նկարագրություն
Ցողունը ճյուղավորվող է, երբեմն՝ գետնատարած, բարձրությունը՝ 40-60 մմ։ Տերևները կենտփետրաձև են, հազվադեպ՝ զույգփետրաձև, մանր, ամբողջաեզր, էլիպսաձև, կոթունները վերջանում են փշերով։ Ծաղկաբույլը ողկույզ է կամ գլխիկ, ծաղիկները՝ դեղին, ծիրանագույն, սպիտակ, մանուշակագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղն ունդ է։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, խեժ, որի բաղադրության մեջ մտնում են բազմաշաքարներ, օրգանական թթուներ, լորձ, ներկանյութ և այլն։ Խեժն օգտագործվում է նաև հրուշակեղենի, թղթի, լաքերի, ներկի, կաշվի արտադրության մեջ։ Գազի որոշ տեսակներ թունավոր են։ Մեղրատու է։

Տարածումը Հայաստանում
Տարածված է բոլոր մարզերի լեռնային գոտիներում։ Աճում է չոր, քարքարոտ, անմշակ հողերում և լեռնալանջերին, երբեմն առաջացնում փշաբարձանման համակեցություններ։ Տարածված տեսակներից ավելի քան 25-ը՝ գազ Զանգեզուրի (A. zangezuricus), գազ Մեղրու (A. megricus), գազ Թախտաջյանի (A. takhtadzjanii), գազ Աղասու (A. agassii), գազ Վեդու (A. vedicus), գազ լճային (A. uraniolimneus) և այլն, էնդեմիկ են, 1-ը՝ գազ թավոտ (A. erlopodus)

Հանդիպում է Կոտայքի մարզում (Գառնի, Զովաշեն գ-եր)], գազ հացենատերև (A. fraxinifolius)՝ Լոռու մարզում (Մայմեխ լ.), գազ թեքված (A. refractus)՝ Սյունիքի մարզում]], գազ Շուշիի (A. schuschensis)՝ Գեղարքունիքի մարզում (Սոթք գազ) և այլն. գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում