Տզկանեփ. ՀՀ Բույսեր

Տզկանեփ (լատ.՝ Ricinus), գերչակ, իշակաթնուկազգիների ընտանիքի բազմամյա, ծառանման բույսերի ցեղ։ Մշակության մեջ հայտնի է սովորական տզկանեփ (R․ communis), որն ստորաբաժանվում է մի քանի ենթատեսակների։

Վերջին տարիներին ՀՀ-ում լայնորեն կիրառվում է կանաչապատման մեջ՝ որպես գեղազարդիչ բույս։ Տզկանեփը ջերմա-, լուսա-, խոնավասեր է։

Տարածում

Հայրենիքում՝ Հյուսիս-Արևելյան Աֆրիկայում, տզկանեփը․ թուփ է կամ ծառ՝ մինչև 10 մ բարձրությամբ։ Այստեղ, ինչպես նաև արևադարձային կամ մերձարևադարձային այլ շրջաններում, մշակվում է որպես երկամյա, եռամյա կամ միամյա, իսկ բարեխառն կլիմա ունեցող շրջաններում (Իտալիա, Չինաստան, Աֆղանստան, Հյուսիսային Ամերիկա, ԽՍՀՄ)՝ միայն միամյա կուլտուրա։ ԽՍՀՄ-ում մշակվում է Հարավային Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում, Կիրգիզիայում (շուրջ 250 հազար հա):

Սորտեր
ԽՍՀՄ-ում մշակվում են ՎՆԻԻՄԿ 165, Դոնսկայա 33/44, Չերվոննայա, Կրուգլիկ-5 սորտերը։ Տզկանեփի լավագույն նախորդներն են աշնանացան ցորենը, գարին, հատիկաընդեղեն բույսերը։

Կենսաբանական նկարագիր
Սովորական Տզկանեփը․ ունի առանցքային արմատ։ Ցողունը սնամեջ է՝ ուժեղ ճյուղավորված, տերևները բլթակավոր են, ծաղկաբույլը՝ ողկույզ, ծաղիկները՝ բաժանասեռ։ Արական ծաղիկները դասավորված են ողկույզի առանցքի ներքևի, իգականները՝ վերևի մասում։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ բաժանասեռ։ Պտուղը երկբուն տուփիկ է, յուրաքանչյուր բնում՝ 1 սերմ։ Սերմերը ձվաձև են։ 1000 սերմի զանգվածը 70-1000 գ է։

Քիմիական կազմ
Բույսի բոլոր մասերը պարունակում են ռիցին սպիտակուց և ռիցինին ալկալոիդ, ճարպայուղեր, որոնք թունավոր են մարդկանց և կենդանիների համար։

Մշակություն

Տզկանեփը ջերմասեր, լուսասեր, խոնավասեր բույս է։ ԽՍՀՄ-ում մշակվող սորտերի վեգետացիայի տևողությունը 115-135 օր է։ Սերմերը ծլում են 15 °C ջերմաստիճանի պայմաններում։ Ծիլերը ցրտահարվում են - 1 °C սառնամանիքից։ Հողերի նկատմամբ պահանջկոտ է։ Խաչաձև փոշոտվող է։ Փոշոտումը՝ քամու միջոցով։

Դաշտը պարարտացվում է գոմաղբով (15-20 in/հա), ֆոսֆորով (60 կգ/հա), ազոտով (45 կգ/հա): Ցանքի նորման խոշորասերմի համար՝ 50-60, մանրասերմի համար՝ 20-30 կգ/հա։ Ցանքը կատարվում է 70x70 սմ սնման մակերեսով։ Բնում թողնում են 2-3 բույս, 8-10 սմ խորությամբ։ Բերքը հավաքում են ԿԿԱ-6 կոմբայնով։

Նշանակություն

Տզկանեփի սերմերից ստանում են գերչակաձեթ (48-55%), որն օգտագործվում է բժշկության, ավիացիայի, մանուֆակտուրային, կաշվի, օճառի, ներկերի արտադրության մեջ։ Տզկանեփի քուսպը լավ պարարտանյութ է և վնասազերծումից հետո պիտանի է որպես կեր։

Բժշկության մեջ

Բժշկության մեջ գերչակաձեթն օգտագործում են որպես լուծողական, իսկ գերչակաձեթ պարունակող քսուքներով ու բալզամներով բուժում են վերքերը, այրվածքներն ու խոցերը։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում