Հրանունկ. ՀՀ Բույսեր
Հրանունկ, գորտնուկ կամ յուղածաղիկ (լատ.՝ Ranunculus) հրանունկազգիների ընտանիքի միամյա, բազմամյա, ցամաքային կամ ջրային խոտաբույսերի ցեղ։
Տերևները կտրտված են, բլթակավոր, ծաղիկները՝ երկսեռ, սովորաբար՝ դեղին կամ կարմրավուն։ Պտուղը բազմաընկուզիկ է։
ՀՀ-ում հանդիպում է հրանունկի 28 տեսակ (սողացող, կովկասյան, լեռնային, նրբագեղ, բազմարմատ, սրապտուղ, դաշտային, կողածաղիկ ևն), որոնք տարածված են ամենուրեք, առավել հաճախ՝ խոնավ վայրերում, ճահիճներում, գետահովիտներում։ Մեծ մասը լեռնային կերահանդակների ու գյուղատնտեսական ցանքատարածությունների թունավոր մոլախոտեր են։ Ռադեի, Շովիցի, սրաբլթակ, Կոչիի և այլ տեսակներն էնդեմիկ կամ հազվադեպ հանդիպող են։