Նեխուր. ՀՀ Բույսեր
Նեխուր (լատ.՝ Apium), լախուր, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույսերի մոնոտիպ ցեղ:
Տարածվածություն
Նոխուր Բուսաբանական նկարազարդում գրքից «Atlas des plantes de France» 1891
ՀՀ-ում հայտնի է 1 տեսակ՝ նեխուր բուրավետ (A. graveolens): Ունի 3 տարատեսակ՝ տերևային, արմատային և տերևակոթունային։ ՀՀ-ում, որպես համեմունքային բույս, մշակվում է տերևային նեխուր։
Կենսաբանական նկարագիր
Երկամյա է։ Արմատը հաստացած իլիկանման է։ Ցողունը կանգուն է, նիստավոր-ակոսավոր, մերկ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 80-100 սմ։ Տերևները փայլուն են, մուգ կանաչ, կրկնակի փետրաձև, եռաբլթակ կտրտված տերևիկներով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Պտուղը երկսերմիկ է։
Կիրառում
Դեղաբույս է. պարունակում է վիտամիններ C, PP, B1, B2, շաքարներ, եթերայուղ, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի աղեր և այլն Բժշկության մեջ կիրառվում է հևոցի և շնչառական ուղիների այլ հիվանդությունների ժամանակ։ Օգտագործվում է նաև տարբեր ճաշատեսակների, թթուների, պահածոների մեջ։