Քիմիոն. ՀՀ Բույսեր

Քիմիոն կամ քիմոն, (լատ.՝ Carum), չաման, ճապուռ, զիրե, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը հարթ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 5-80 սմ։ Տերևները հերթադիր են, երկարավուն, կրկնակի, եռակի փետրաբաժան։ Ներքևի տերևները կոթունավոր են, վերևինները՝ նստադիր։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն է, ձվաձև՝ կազմված երկու պտղիկներից։

Պատմություն

Հին աշխարհում գոյություն ունեցող համեմունքներից մեկն է եղել։ Հնէաբանները եգիպտական դամբարաններում հայտնաբերել են քիմիոնի սերմեր։ Հին Հռոմում քիմիոնն օգտագործվում էր հաց թխելու ժամանակ, իսկ Հին Հնդկաստանում այն կար օճառի բաղադրության մեջ։ Այս համեմունքը շատ հայտնի էր միջնադարյան Եվրոպայի խոհանոցում։ Հետազոտողների հավաստմամբ՝ քիմիոնն առաջին անգամ Անգլիա է բերել Վիկտորիա թագուհու ամուսինը` արքայազն Ալբերտը։

Տարածում
Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ալպյան մարգագետիններում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում