Սամիթ. ՀՀ Բույսեր

Սամիթ (Anethum graveolens, հայերեն այլ անվանումներ՝ բաղբակ, տերաթողիկ), նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae) պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։

Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ։ Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը։

Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար։ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով։

Պատկանում է նեխուրազգիների (Apiaceae) ընտանիքին։ Միամյա բույս է։ Արմատներն առանցքային և բավականին լավ ճյուղավորված։ Ցողունը կանգուն է, ճյուղավորված, կլոր, հարթ առանց թավի հասնում է մինչև 120-150 սմ բարձրության։

Սամիթի տերևները հերթադիր են, եռակի-փետրաձև, նեխ ասեղնաձև բլթակներով կտրտված։ Տերևների գույնը տատանվում է դեղնականաչից մինչև մուգ կապտականաչ։ Ծաղկափթթությունը բարդ հովանոց է, բաղկացած փոքր հովանոցներից։ Ծաղիկները երկսեռ են, բաղկացած 5 բաժակաթերթերից, 5 դեղնագույն պասկաթերթերից, 5 առէջներից և 2 միաձույլ վարսանդից։ Սերմերը կլոր-ձվաձև են, տափակ, թեփուկանման եզրով, բազ մոխրագույն կամ բաց դարչնագույն։ 1000 սերմը կշռում է 1,7-1,8 գ։ Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։

Օգտագործումը սննդի մեջ
Սամիթի թարմ, նոր չորացված տերևները լայնորեն օգտագործվում է որպես կանաչի։

Սամիթը և քեմոնը աչքի են ընկնում յուրահատուկ բուրմունքով, ուստի լայն համեմունքային օգտագործում ունեն տարբեր ճաշատեսակների մեջ (բորշչ, պահածոյացված սաղմոն և այլն), ինչպես նաև մարինադ վարունգի պատրաստման մեջ:

Սամիթը առավելապես թարմ վիճակում է օգտագործվում, քանի որ չորացման հետ զուգընթաց արագորեն կորցնում է իր առանձնահատուկ բույրը, որը, սակայն, կարող է պահպանվել լիոֆիլիզացիայի (սառցաչորացում) դեպքում։

Ձկնամթերքները մեծամասամբ մատուցվում են սամիթի հետ միասին։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում