Գինձ. ՀՀ Բույսեր
Գինձ, համեմ (գինձ ցանքային լատ.՝ Coriandrum sativum) միամյա է բույս է հովանոցավորների ընտանիքից։
Նկարագրություն
Արմատն առանցքային է, ցողունը` ուղղաձիգ, 40-70 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։ Տերևները պատյանավոր են, ունեն հերթադիր դասավորություն։ Համեմը պոլիգամ բույս է, ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն, ծաղկում է ամռանը։ Պտուղը գնդաձև սերմիկ է, դրսից` մուգ, իսկ ներսից` բաց շագանակագույն, ունի ինը կող։ Պտուղները պարունակում են եթերայուղ և ճարպայուղ։
Կիրառություն
Եթերայուղը կիրառում են ձեռքի օճառների, օծանելիքի և այլնի արտադրության մեջ։ Ճարպայուղը կիրառվում է շոկոլադ պատրաստելու համար։ Բույսը մշակվում է և լայնորեն օգտագործվում որպես համեմունք։