Նարդես. ՀՀ Բույսեր
Նարդես (լատ.՝ Ferula), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 130 տեսակ:
Կենսաբանական նկարագիր
Ցողունը վերին մասում ճյուղավորվող է, բարձրությունը՝ 50-100 (150) սմ։ Տերևները հիմնականում արմատամերձ են, եռաբաժան։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ բաց դեղնավուն։ Ծաղկում է վաղ գարնանը։ Պտուղն էլիպսաձև է կամ ձվաձև։
Հայաստանում
ՀՀ-ում՝ 4 տեսակ՝
- Նարդես պարսկական (F.persica),
- Նարդես Սովիչի (F. szowitsiana),
- Նարդես կոշտավուն (F. rigidula)
- Նարդես արևելյան (F.orientalis):
Տարածում
Տարածված է Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։
Քիմիական կազմ
Պարունակում է եթերայուղ, խեժեր:
Նշանակություն
Նարդեսը մեծ կիրառություն ունի բժշկության մեջ։