Ակացիա. ՀՀ Բույսեր

Ակացիա (լատ.՝ Acacia), ակակի, կակիա, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի ծառերի, թփերի, հազվադեպ՝ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 750 տեսակ։ ՀՀ-ում գրեթե ամենուր աճում է ակացիա սպիտակ (Robinia pseudoacacia)) կամ ակացիա կեղծ տեսակը։

Բնութագիր

Խոշոր, գեղազարդիչ ծառ է (բարձր․ 25-30 մ), լայն գլանաձև սաղարթով։ Տերևները բարդ, կրկնակի փետրաձև են։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնավուն, հոտավետ՝ հավաքված ողկյուզաձև ծաղկաբույլերում։ Պտուղը մանր սերմերով ունդ է։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Մեղրատու է։ Դեղաբույս է․ պարունակում է A և C վիտամիններ, եթերայուղեր, խեժ, աղաղանյութեր, ներկանյութեր։ Չորա- և ցրտադիմացկուն է։ Օգտագործվում է կանաչապատման և անտառաբարելավող տնկարկների ստեղծման համար, ամուր և արժեքավոր բնափայտը՝ կահույքագործության մեջ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում