Կիտրոն. ՀՀ Բույսեր

Կիտրոն (առօրյա օգտագործվում է նաև՝ լիմոն) (լատ.՝ Citrus limon), սատապազգիների ընտանիքի ցիտրուս ցեղի մշտադալար մերձարևադարձային բույս։

Արտաքին հատկանիշներ

Բարձրությունը 3-7 մ Է։ Սաղարթը լայն բրգաձև կամ օվալաձև Է՝ պատված դալար փշերով։ Տերևները՝ բաց կանաչավուն, ձվաձև կամ Էլիպսաձև, եզրերը՝ մանր ատամնավոր, ունեն յուրահատուկ հոտ։

Ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, բուրավետ, մեկական կամ զույգերով։ Պտուղը բազմաբուն հատապտուղ Է, օվալաձև կամ ձվաձև (մաշկը դեղին Է, հարթ կամ թույլ խորդուբորդ)։ Պտղամիսը մանր հատիկավոր Է՝ չկազմված 8-10 բաժիններից։ Պտուղները պարունակում են թթուներ (կիտրոնաթթու), շաքարներ, վիտամիններ։

Կիրառություն

Հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիան Է։ Կիտրոն մշակում են նաև սենյակային պայմաններում։ Բազմացվում Է պատվաստով, օդային անդալիսով։ Տարածված սորտերից են՝ Նովոգրուզինսկի, Մեյերի, Լեսբոն, Վիլա Ֆրանկա, Սուխումի, Կուզների։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում