Սոսի. ՀՀ Բույսեր

Սոսի (լատ.՝ Plátanus), չինար, չինարա, չինարի կամ տնջրի, սոսազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 10 տեսակ։

Սոսին գեղեցիկ ու հզոր ծառ է, որի բարձրությունը կարող է հասնել մինչև 50 մ։ Ապրում է մինչև 3000 տարի։Սոսին (չինար) սոսազգիների ընտանիքի տերևաթափ ծառ է: Հայտնի է մոտ 10 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում, Միջերկրական ծովի արևելյան երկրներից մինչև Հնդկաչին: ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ արևելյան և թխկիատերև: Առաջինը բնական պայմաններում հանդիպում է Սյունիքի մարզում՝ Ծավ գետի հովտում, նրա վտակ Շիկահողի համանուն արգելոցի տարածքում (զբաղեցնում է 60 հա տարածություն): Թխկիատերև սոսին ներմուծված է, աճում է ամենուրեք (մինչև 1300 մ բարձրություններում):

Սոսին հզոր ծառ է, բարձրությունը՝ մինչև 50 մ, տրամագիծը՝ 1,5–2 (3) մ: Ցողունը կանաչամոխրագույն է, հիմնականում՝ կեղևազուրկ: Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով: Ծաղիկները մանր են, անշուք, միասեռ, երկար կոթուններով: Պտուղը կլոր, փշապատ բազմընկուզիկ է: Ջերմա-, խոնավա-, լուսասեր է, երկարակյաց (ապրում է ավելի քան 2000 տարի), արագ է աճում:

Սոսին կիրառվում է քաղաքների կանաչապատման համար (մշակվում է նաև Երևանի փողոցներում և պուրակներում). հարմարվել է քաղաքի օդի աղտոտվածությանը (գազ, ծուխ, փոշի, մուր) և հողի մեխանիկական տրորմանը:

Հայաստանում
ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

Սոսի արեվելյան (P. orientalis)
Սոսի թխկիատերեվ (P. acerifolia)։ Առավել տարածված է երկրորդը։

Կենսաբանական նկարագիր

Հզոր ծառ է, բարձրությունը՝ մինչև 50 մ, տրամագիծը՝ 1,5-2(3) մ։ Ցողունը կանաչամոխրագույն է, հիմնականում՝ կեղևազուրկ։ Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով։ Ծաղիկները մանր են, անշուք, միասեռ, երկար ոտիկով գլխիկներում, որոնք տեղադրված են մեկ տարեկան ճյուղերին։ Ստորին, գրեթե նստադիր գլխիկները կազմված են արական, իսկ վերինները՝ իգական ծաղիկներից։

Պտուղը կլոր, փշապատ բազմընկուզիկ է։

Տնտեսական արժեք
Ջերմա-, խոնավա-, լուսասեր է, երկարակյաց, ապրում է ավելի քան 2000 տարի, արագաճ է։ Արևելյան սոսին Հայաստանում անհիշելի ժամանակներից համարվել է սրբազան ծառ և օգտագործվել եկեղեցիների, վանքերի, ջրաղացների բակերը կանաչապատելու համար։

Հեթանոս քրմերը, դրանց տերևների սոսափյունն ունկնդրելով, գուշակություններ էին անում։

Հայաստանի հնադարյան մայրաքաղաք Արմավիրում գտնվող Անահիտ աստվածուհու մեհյանը շրջապատված էր Սոսյաց հռչակավոր անտառով։ Բնական պայմաններում հանդիպում է միայն Ծավ գետի (Սյունիքի մարզ) կիրճում (զբաղեցնում է 60 հա տարածություն), Շիկահողի պետական արգելոցի տարածքում։ Թխկիատերև սոսին ներմուծված է, աճում է ամենուրեք (մինչև 1300 մ բարձրություններում)։

Կիրառություն
Օգտագործվում է քաղաքների կանաչապատման մեջ (մշակվում է նաև Երևանի փողոցներում ու պուրակներում), հարմարվել է քաղաքի օդի աղտոտվածությանը (գազ, ծուխ, փոշի, մուր), հողի մեխանիկական տրորմանը։

Անվանում
Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, Չինար ձևով։

Տարածում
Հաշվում են տերևաթափ և մշտադալար 11 տեսակ, տարածված են հյուսիսային կիսագնդում, Հյուսիսային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում, ինչպես նաև հարավ-արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում։

Սոսին հանդիպում է Ղրիմում, Կովկասում և Ուկրաինայում (Կիև, Լվով, Նիկոլաև, Օդեսա)։

Հետաքրքիր փաստեր

Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ, որի անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալ դյուցազունն էր համարվում մեր նահապետներից մեկը՝ Արամը, որն արդարադատություն էր իրականացնում ծառի միջոցով։ Ինչպես նաև Անուշավանը կրում էր Սոսանվեր մակդիրը։

Ավանդապատումի համաձայն, երբ Քրիստոսին որոնում են բռնելու համար, նա պահվում է սոսի ծառի սաղարթների մեջ։ Երբ հետապնդողները մոտ են գալիս, սոսու վրայից իսկույն կանչում է կկուն։ Հետապնդողները հեռանում են՝ մտածելով, որ եթե ծառի մոտ մարդ լիներ, կկուն չեր թառի ծառին։ Ազատվելով թշնամիներից՝ Քրիստոսն օրհնում է սոսի ծառը, որ նա ամառ-ձմեռ կանաչ մնա, իսկ կկվին էլ օրական երեք թռչուն բաժին է նշանակում, որոնցից մեկին նա միշտ մատաղ է անում՝ բաց թողնելով, իսկ մյուս երկուսին ուտում է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում